«Այբ» միջին դպրոցի 5-ից 9-րդ դասարաններում հիմնական ընդունելություն չի կատարվում։Սակայն 5-9-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։
Այն սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։ Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի համալրման նպատակով իրականացվող մոտակա ընդունելության մասին դպրոցը կտեղեկացնի էլ.փոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:
Հիմնական դպրոցում թափուր տեղերի համալրման շրջանակներում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12․000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Այն դիմորդների համար, ովքեր ընդունելության պահին ունեն «Այբ» դպրոցում սովորող քույր-եղբայր, սահմանված է 6․000 ՀՀ դրամ վճար։
Բաց դռների միջոցառում | Մայիսի 19, Մայիսի 23 |
Դիմումների բացում | Մայիսի 18 |
Դիմումների ընդունման վերջնաժամկետ | Մայիսի 27 |
Հայոց լեզվի քննություն | Մայիսի 30 |
Անգլերենի քննություն | Մայիսի 31 |
Մաթեմատիկայի քննություն | Հունիսի 1 |
Բնագիտության քննություն | Հունիսի 2 |
Հայոց պատմություն | Հունիսի 3 |
Քննական արդյունքների հրապարակում | Հունիսի 9 |
Խմբային հարցազրույցներ դիմորդների հետ | Հունիսի 13-14 |
Անհատական հարցազրույցներ դիմորդների հետ | Հունիսի 15-17 |
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Միջոցառմանը գրանցվել կարող եք հետեւյալ հղումով։
Եթե դիմումը ներկայացնելիս պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
Դիմորդների ծնողները լրացնում և ուղարկում են տարրական դպրոցի ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։ Տպագիր դիմումը՝ ներքոնշյալ փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի կողմից սահմանված ժամկետներում:
5-9-րդ դասարանների թափուր տեղերի համալրման համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կատարվում են դպրոցի միևնույն դասարանների կիսամյակային կամ տարեկան ստուգումներին համապատասխան
5-ից 7-րդ դասարան | 8-րդ դասարան | 9-րդ դասարան * |
Մայրենի | Հայոց լեզու | Հայոց լեզու |
Մաթեմատիկա | Հանրահաշիվ և երկրաչափություն | Հանրահաշիվ և երկրաչափություն |
Անգլերեն | Անգլերեն | Անգլերեն |
| Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) | Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) |
|
| Հայոց պատմություն |
* դիմորդը հանձնում է այն դասարանի քննությունները, որի համար դիմում է։
Ընդունելության քննություներից բացի` բոլոր դիմորդները և ծնողներն անցնում են հարցազրույցի փուլով:
Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ԸՀ-ի որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
Դիմորդները և ծնողները էլ․ փոստով տեղեկացվում են կոնկրետ ընդունելության ժամանակացույցի մասին, ինչպես նաև ստանում են տեղեկատվություն յուրաքանչյուր առարկայի քննական թեմաների վերաբերյալ։
Հետադարձ կապ
Հասցե. Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան
Էլ.փոստ. [email protected]
Հեռախոս. +374 93 65 45 98
Կայքեր. www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am
«Այբ» միջին դպրոցի ընդունող հանձնաժողովը ձևավորվում է Հոգաբարձության խորհրդի որոշման հիման վրա։
ԸՀ-ի անդամներ կարող են լինել դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենթոր-շրջանավարտների համայնքների անդամները:
Կիսվել
[[tags:1:1]]