«Սպորտլանդիա» «Այբ» դպրոցի և «Փյունիկ» հաշմանդամների միության շահառու երեխաների մասնակցությամբ

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ ավանդույթ դարձած «Սպորտլանդիան» «Փյունիկ» հաշմանդամների միության շահառու երեխաների և «Այբ» միջին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։

Ամենամյա այս միջոցառումը նպատակ ունի՝

  • նպաստելու հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների ներմիավորմանը հասարակության մեջ,
  • նրանց համար ապահովելու լիարժեք մասնակցության հնարավորություններ,
  • ստեղծելու միջավայր, որտեղ նրանք կարող են անկաշկանդ և հավասար հաղորդակցվել,
  • զարգացնելու աշակերտների մի շարք հմտություններ։

Միջոցառման ընթացքում «Փյունիկի» սաներից և «Այբ» միջին դպրոցի աշակերտներից ձևավորված 4 թիմերը մրցեցին հինգ էստաֆետային խաղերում։ «Սպորտլանդիան» մեկնարկեց համատեղ ուժերով «Իմ երազանքի տիեզերքը» կոլաժի պատրաստմամբ, իսկ միջոցառումն ամփոփվեց ու ավարտվեց ոգեղեն ազգային պարով։

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ լի ժպիտներով ու դրական լիցքերով։

Tweets by AybSchool
>