Ընդունելություն ավագ դպրոց

Ավագ դպրոցի ընդունելության ժամանակացույց, 2026-2027 ուսումնական տարի

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել բաց դռների միջոցառմանը, որը համարվում է գործընթացին միանալու առաջին քայլը (պարտադիր մասնակցության փուլ):

«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից դիմորդները:


Ավագ դպրոցում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12 000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Նշենք, որ ելնելով դիմորդի սոցիալական կարգավիճակից` ծնողի դիմումի հիման վրա, ընդունելության վճար կարող է չկիրառվել։

Կրթական ծրագիրն «Այբ»-ում

«Այբ»-ում դու կա րող ես սովորել միջազգային ճանաչում ունեցող հայալեզու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով (ԱԲ), որը մշակվել է Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ համագործակցությամբ։

2026-2027 ուստարվանից սկսած՝ Արարատյան բակալավրիատն ընդլայնվում է նոր որակավորմամբ՝ GCE A Level-ով։ Սա նշանակում է, որ Արարատյան բակալավրիատի ճանաչման լայն աշխարհագրությանը զուգահեռ դու կկարողանաս օգտվել Քեմբրիջի միջազգային դպրոցի համակարգի բոլոր հնարավորություններից։

Մեր աշակերտնե րին առաջարկում ենք՝

  • «Ինքնություն և արժեքներ» դասընթաց,
  • նախագծային ուսումնառություն,
  • մասնագիտական կողմնորոշում,
  • հասարակական գործունեություն,
  • անհատական դասացուցակ,
  • խորացված ու ստանդարտ առարկաներ,
  • աշակերտակենտրոն ուսումնառություն,
  • կրեդիտներ բուհերում։

Գիտելիք, սպորտ, արվեստ՝ մեկ դպրոցում։

Բուհական ընդունելության արդյունքներ

«Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար հետևի՛ր հետևյալ քայլաշարին։

Քայլ 1

Գրանցվիր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերը: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է:


Քայլ 2

Գրանցվիր և մասնակցի՛ր անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քեզ պատրաստվելու ընդունելության քննություններին:

Քայլ 3

Մասնակցիր անգլերենի ստուգաթեստին՝ ապահովելով անհրաժեշտ շեմը։ Անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան անգլերենի իմացության նվազագույնը A2 մակարդակը։


Քայլ 4

Լրացրո՛ւ ընդունելության դիմումը, ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ «Այբ» դպրոց:

Քայլ 5

Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները:

Տե՛ս մանրամասները և քննական հարցերի նմուշները

Քայլ 6

Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

Իմացի՛ր ավելին

Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:

Քննությունների արդյունքների հրապարակում և բողոքարկում

Կրթավճարային համակարգ

«Այբ» ավագ դպրոցը հասանելի է բոլորին, նաև՝ քեզ։

Ավագ դպրոցում սովորելու համար դու հնարավորություն ունես ստանալու ֆինանսական աջակցություն։ Այստեղ ընդունված ոչ մի աշակերտ չի զրկվում սովորելու հնարավորությունից ընտանիքի ֆինանսական վիճակի պատճառով։

Ընդունելության ողջ գործընթացում՝ ներառյալ խորհրդատվական հանդիպումները, որևէ տեղեկություն դիմորդի ֆինանսական վիճակի մասին դպրոցը չի վերցնում: Նման տեղեկություններն անհրաժեշտ են դպրոց ընդունվելուց հետո միայն` ֆինանսական աջակցության գործընթացի ժամանակ:

Ֆինանսական աջակցության մասին իմացի՛ր ավելին

Տե՛ս արտերկրից դիմորդների ընդունելության կարգը

Հետադարձ կապ

Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան

Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ +374 93 654598
Կայքեր՝
www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am


Ընդունող հանձնաժողով

«Այբ» ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովը ձևավորվում է հոգաբարձության խորհրդի որոշման վրա։

ԸՀ-ի անդամներ կարող են լինել դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենտոր շրջանավարտների համայնքների անդամները:

Tweets by AybSchool
>