Բարի գալուստ «Այբ»

«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, առաքելությունը` ձեւավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ:
Կարդալ ավելինՄարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:
«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:
Նախաձեռնողը ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Նաև յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:
Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև` ներքնապես ուշադիր և հավաքված:
«Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններովս, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:
«Այբ»-ի աշակերտը ոչ թէ պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:
Կրթության օգնությամբ կարող ենք փոխել հասարակությունը։ «Այբ»-ն այսօր Հայաստանում իրականացնում է այդ փոփոխությունը։
Փատրիկ Դերհամ
Վեստմինստերյան դպրոցի տնօրեն
Երեխաների համար լավ միջավայր ստեղծելն ամենակարևորն է, քանի որ նրանք են շարունակելու փոխել և բարելավել աշխարհը։
Դավիթ Յան
«Այբ»-ի համահիմնադիր, ABBYY, iiko, Plazius/Platius ընկերությունների hիմնադիր
«Այբ»-ում եռուզեռ է