Տարրական դպրոց

«Այբ» տարրական դպրոցը հիմնադրվել է 2013-ին։


Դպրոցի հիմնական նպատակը աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Հմուտ մանկավարժների օգնությամբ դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:

Դպրոցում ստեղծված անհրաժեշտ պայմանները (ուսումնահետազոտական ճամփորդություններ, անհատական աշակերտական նախագծեր) նպաստում են երեխայի անհատական զարգացմանը, գեղագիտական ճաշակի, ստեղծագործական մտքի, աշխարհայացքի զարգացմանը:

Ուսման վճար

2022-2023 ուստարում «Այբ» տարրական դպրոց ընդունված մեկ աշակերտի ուսման արժեքը մեկ ուստարվա համար 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ է, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։ Դպրոցից տուն և տնից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը ներառյալ՝ 2022-2023 ուստարում «Այբ» տարրական դպրոցի ուսման արժեքը կազմում է 3,180,000 (երեք միլիոն հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ։ Ուսման արժեքը կարող է վերանայվել դպրոցի ՀԽ-ի որոշմամբ՝ հաջորդ ուսումնական տարիների համար։

«Այբ» տարրական դպրոցում ֆինանսական աջակցություն չի նախատեսվում: Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել։

Ուսման արժեքը ներառում է՝

· հիմնական դասապրոցեսը,
· խորացված պարապմունքները,
· ընտրովի խմբակները,
· լրացուցիչ պարապմունքները,
· երեքանգամյա սնունդը (փոքրիկ նախաճաշ, ճաշ և հետճաշիկ),
· դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

Այցելե՛ք մեզ

Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» տարրական դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որտեղ «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նախատեսված է կարճ շրջայց դպրոցով, այնուհետև՝ ուսումնական ծրագրի կարճ ներկայացում: Բաց դռներին մասնակցությունը միայն գրանցումով է:

Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության գործընթացին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում:

Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները չեն կարող մասնակցել ընդունելությանը:

Կիսվել

Tweets by AybSchool
>