[ Վեբինար 5 ] I և II կարգի ածանցյալները և դրանց կիրառությունները

Մաթեմատիկայի և ՏՀՏ առարկայախմբի թիմը ներկայացրեց իր հաջողված փորձը, մասնավորապես ավագ դպրոցի ծրագրային թեմաներից I և II կարգի ածանցյալների և դրանց կիրառությունների դասավանդման պլանավորումը և իրականացումը։

Վեբինարի նպատակն էր ներկայացնել մանկավարժական մեթոդների և արդի թվանշային տեխնոլոգիական գործիքակազմերի համատեղ կիրառությունը առարկայի դասավանդման մեջ։

Այս թեմայի ուսումնասիրությանը «Այբ» ավագ դպրոցում հատկացված է 6 դասաժամ՝ 2+2+2 ժամային բաժանումով։

Ալեքսան Մխիթարյանը ներկայացրեց թեման աշխատաթերթիկների կիրառմամբ յուրացնելու արդյունավետության մեծացմանը նպաստող հարցերի մեթոդը։

Լևոն Գալոյանը ներկայացրեց մաթեմատիկայի դինամիկ ծրագրերի օգտագործմամբ գործնական դասերի վարման հմտությունները։ Մասնավոր օրինակով ցուցադրեց, թե ինչպես կարելի է գործնական դասերը զուգակցել այդպիսի ծրագրային փաթեթներին։

Նաիրա Արշակյանը կոնկրետ օրինակով ներկայացրեց թեմային առնչվող կիրառական խնդիր, որի միջոցով շեշտադրվեց ինչպես միջառարկայական կապերի կարևորությունը, այնպես էլ կիրառությունների արդիականությունը դրանց զարգացման վրա։

Սահիկահանդես 1

Սահիկահանդես 2

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>