Ամփոփվեց հեռավար ուսուցման մասին վեբինարների առաջին փուլը

Նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված արտակարգ դրության առաջին օրից «Այբ» դպրոցը հաջողությամբ գործարկեց հեռավոր ուսուցումը։ Մեր ուսուցիչներն ու աշակերտները կրթական գործընթացը շարունակեցին Microsoft Teams հարթակում, որում աշխատելու փորձ նախկինում ունեցել էին։

«Այբ»-ը մշտապես եղել է կրթական նորարարությունների և նոր մեթոդների փորձարկման ջատագով և իրականացնող, ինչպես նաև պատրաստակամ է կիսելու իր փորձը՝ ներդրում ունենալով հայկական կրթական համակարգի բարելավման գործում։ Ստեղծված արտակարգ իրավիճակում «Այբ» դպրոցը ձեռնարկեց հեռավար ուսուցման մասին վեբինարների շարք։ Դրանք տևեցին ավելի քան մեկ ամիս և անցկացվեցին ուսուցիչների ու աշակերտների կողմից։

Տեղի ունեցան ուսուցչական 6 վեբինարներ։ «Այբ»-ի ուսուցիչներն ուղիղ եթերում ցուցադրեցին և պատմեցին առցանց հարթակների և գործիքների մասին, որոնք իրենք կիրառում են ուսումնական գործընթացում։ Յուրաքանչյուր վեբինար ունեցավ մեծ արձագանք՝ ավելի քան 5000 դիտումով։ Մեզ գրեցին թե հայաստանյան, թե սփյուռքյան դպրոցներից՝ ընդգծելով վեբինարների օգտակարության մասին։

Ուսուցիչների համար առաջին վեբինարը վարեցին «Այբ» դպրոցի ակադեմիական գծով տնօրեն Մերի Հովսեփյանը (հեռավար դաս վարելու տարբերակները), բնագիտական առարկայախմբի ղեկավար Զարուհի Կարաբեկյանը (անհատական և ինքնուրույն աշխատանք), հասարակագիտական առարկայախմբի ղեկավար Լիլիթ Մինասյանը (աշակերտների գրելու ու մտածելու հմտությունների կատարելագործումը հեռավար ուսուցման պայմաններում), հայոց լեզվի և գրականության առարկայական խմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանը (հեռավար կրթության առավելությունները, ինքնուրույն ուսումնառություն)։

Երկրորդ վեբինարի մասնակիցներն էին անգլերենի ուսուցիչ Լիլիթ Պետրոսյանը, մաթեմատիկայի ուսուցիչ Նաիրա Արշակյանը, պատմության ուսուցիչ Սարգիս Բալդարյանը, պարի ուսուցիչ Արմինե Հովհաննիսյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Աստղիկ Կարապետյանը։ Երկրորդ վեբինարի ընթացքում մեր ուսուցիչները ցուցադրեցին գործիքներ Microsoft Forms, Microsoft Teams, Mentimeter.com, Zoom.com, Learningapps.org, Superteachertools.us հարթակներից։

Երրորդ վեբինարն անցկացրին ռուսերենի ուսուցիչ Կիմա Վանեսքեհյանը, անգլերենի ուսուցիչ Աննա Մովսիսյանը, պատմության ուսուցիչներ Նինա Հայրապետյանը և Ջուլիետա Կճանյանը։ Վեբինարի ընթացքում «Այբ»-ի ուսուցիչները ցուցադրեցին գործիքներ Miro.com, Newspaperclub.com, classtools.net, rus4chld.pushkininstitute.ru, p-bot.ru, arzamas.academy, mishka-knizhka.ru, audioskazki-online.ru կայքերից ու հարթակներից։

Չորրորդ վեբինարը վարեցին երաժշտության ուսուցիչ Հայարփի Բազիկյանը, պարի ուսուցիչ Արմինե Հովակիմյանը, մարմնակրթության ուսուցիչ Աննա Մովսիսյանը, «Այբ» տարրական դպրոցի ուսուցիչներ Լիլիթ Ավետիսյանը և Հայարփի Սաղաթելյանը։ Նրանք պատմեցին առցանց հարթակում նախագծային ուսուցում իրականացնելու մասին, ինչպես նաև ներկայացրին տարրական դպրոցի աշակերտների համար առցանց ուսուցումն առավել հետաքրքիր դարձնելու մի քանի օրինակ։

Հինգերորդ վեբինարի մասնակիցներն էին ռուսերենի ուսուցիչներ Սրբուհի Լուլուկյանը, Արևիկ Հայրապետյանը, «Այբ» տարրական դպրոցի դասվար Աստղիկ Բադիրյանը, բնագիտության և ֆիզիկայի ուսուցիչ Աստղիկ Խառատյանը։ Վեբինարի ընթացքում նրանք ներկայացրին հետևյալ հարթակները․

makebeliefscomix.com , schule.at/tools , classroomscreen.com , jeopardylabs.com , baamboozle.com :

Վեցերորդ վեբինարը ձևաչափով տարբեր էր։ Այդ ամփոփիչ եթերը ուսուցիչներն ու աշակերտները վարեցին միասին։ Մասնակցեցին անգլերենի ուսուցիչ Ջուլիետա Ադամյանը, ռուսերենի ուսուցիչ Սվետլանա Ռասկազովան, «Այբ» ավագ դպրոցի աշակերտներ Դավիթ Բաղդասարյանը, Հայկ Եսայանը, Վարուժան Մկրտչյանը։

Ներկայացվեցին հետևյալ առցանց հարթակները՝quizizz.com, kahoot.com/schools , kahoot.it , Miro.com ։ Աշակերտներն անդրադարձան կարևոր թեմաների․ դրանք էին՝ աշակերտի ակադեմիական ազնվությունը հեռավար ուսուցման պայմաններում և կիբերանվտանգության կանոնների պահպանումը։

Նախորդ շաբաթներին հեռավար կրթության մասին տպվարոություններով, նաև խորհուրդներով և օգտակար գործիքաշարով առցանց կիսվեցին նաև «Այբ» ավագ դպրոցի աշակերտները։ Նրանք անցկացրեցին ընդհանուր 5 վեբինար, որոնք օգտակար էին հանրապետության այլ դպրոցներում սովորող իրենց հասակակիցներին։ Դրանք կարող եք դիտել ներքոբերյալ հղումներով՝

Աշակերտական առաջին վեբինարին մասնակցեցին «Այբ» ավագ դպրոցի աշակերտներ Էլլա Ավագյանը, Վահե Դաբաղյանը, Էրիկ Բադալյանը, Մերի Ղուլյանը։ Առցանց ուսուցման դրական և բացասական կողմերի մասին։

Հեռավար կրթության մասին աշակերտական երկրորդ վեբինարը վարեցին Նանե Ենգիբարյան, Ռուզաննա Քարամյանը, Հայկ Խաչատրյանը։ Աշակերտները խոսել են արտադպոցական միջոցառումների, առցանց գործիքների, հեռավար կրթության արդյունավետության մասին։

Երրորդ վեբինարին հեռավար կրութության մասին իրենց փորձով և կիրառվող գործիքներով կիսվեցին «Այբ» ավագ դպրոցի աշակերտներ Արևիկ Մելիքյանը, Աիդա Ավետիսյանը, Կարինե Ավալյանը։ Մոտիվացիայի, տնային աշխատանքների

Այսպիսով՝ հաջողությամբ ամփոփում ենք վեբինարների առաջին փուլը, քանի որ առջևում ավարտական և ընդունելության քննություններն են, նաև ամառային արձակուրդը։ Սակայն «Այբ»-ը կշարունակի վեբինարների կազմակերպումը նոր ուսումնական տարում ևս՝ ձեռք բերված փորձը, կուտակված գիտելիքները և հմտությունները ի նպաստ բերելով հայկական կրթական համակարգի բարելավմանն ու կրթության անընդհատականության ապահովմանը։ Վեբինարների երկրորդ փուլը կլինի ավելի բազմաբովանդակ և հետաքրքիր։

Կիսվել

Tag Լուրեր Tag News

Tweets by AybSchool
>