Ծառատունկ «Այբ» դպրոցի տարածքում

«Այբ» դպրոցի տարածքը հարստացավ նոր ծառերով։ Տնկվեցին սոսի, թխկիներ, սոֆորաներ ու հուդայածառեր։ Դպրոցում ծառատունկի կազմակերպման խորհրդատուն բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ տիկին Քրիստինա Վարդանյանն էր։

Հոկտեմբերին, երբ «Այբ» դպրոցի ծնողներ Էդուարդ Հայրումյանի և Արման Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր շաբաթօրյակ՝ Թբիլիսյան խճուղուց մինչև «Այբ» դպրոց ընկած 800 մետր ճանապարհի հատվածն ու շրջակայքը մաքրելու համար, շաբաթօրյակին մասնագիտական խորհուրդներով միացել էր նաև տիկին Վարդանյանը։ Այդ ժամանակ էլ նրա հետ պայմանավորություն էր ձեռք բերվել՝ կազմակերպելու գրագետ ծառատունկ դպրոցի տարածքում։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>