«Այբ»-ի աշակերտները՝ հեռավոր հյուր ղազախ ընկերների միջոցառմանը

«Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն առցանց հարթակում մասնակցեցին Նազարբաևի անվան ինտելեկտուալ՝ քիմիակենսաբանական թեքումով ավագ դպրոցի աշակերտների կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ղազախստանի անկախության հոբելյանական 30-ամյակին։ «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավար Լիլիթ Մինասյանի հետ 12րդցիները, հեռավար ներկա լինելով միջոցառմանը․ հնարավորություն ստացան ծանոթանալու Ղազախստանի անկախության կերտման պատմությանը, նաև ներկայացնելու Հայաստանն իրենց ղազախ ընկերներին։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, դպրոցի նախկին տնօրեն Արամ Փախչանյանն շնորհավորանքի ուղերձ հղեց ղազախ աշակերտներին՝ իր խոսքում հատկապես կարևորելով դպրոցների շարունակական համագործակցությունը՝ կրթության գերազանցության ապահովման և ապագայի կերտման գործում։

Իր լայնածավալ գործունեության ընթացքում «Այբ» դպրոցը մշտապես կարևորել է համագործակցությունը արտերկրի համախոհ հաստատությունների հետ՝ խթանելով կրթության մակարդակի բարձրացումը և միջազգային կապերի ամրապնդումը։ Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքի Նազարբաևի ինտելեկտուալ՝ քիմիակենսաբանական թեքումով դպրոցի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2016 թվականից։ 2018 թվականի գարնանը «Այբ» դպրոցի պատվիրակությունը հյուրընկալվել էր այդ դպրոցում, մենք նույնպես ընդունել ենք ղազախ ընկերներին «Այբ»-ում։ Բացի այդ «Այբ»-ն ու Նազարբաևի անվան դպրոցը հաջողված փորձ ունեն հեռավար ձևաչափով նախագծեր իրականացնելու։

Երկու դպրոցների աշակերտները պատրաստակամ են երկարաժամկետ համագործակցություն հաստատելու և լիահույս են, ուր կիրականացնեն ապագա համատեղ նախագծեր։

Նելլի Օհանջանյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>