«Մոբի ստուդիո» ակումբը ներկայացրեց սոցիալական հոլովակների շարք

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Մոբի ստուդիո» ակումբն ամփոփեց կատարած աշխատանքը և ներկայացրեց արդյունքները։ Համավարակի պատճառով այս տարի ներկայացումն անցկացվեց առցանց՝ Microsoft Teams հարթակում։ Ներկայացմանը ներկա էին «Այբ» դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, աշխատակիցներ, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը և նախագծային ուսումնառության ծրագրի ղեկավար Արաքսյա Մարտիրոսյանը։

Ներկայացրինք ուսումնական տարվա ընթացքում կատարած մեր աշխատանքները։ Առաջին 3 ամիսների ընթացքում հանդիպում-դասընթացներ ունեցանք մասնագետների հետ։ Առաջինը հանդիպեցինք «The Melkonyan Sisters» ալիքի հիմնադիր Դարալ Մանուկյանի հետ։ Ծանոթացանք վլոգ նկարելու համար անհրաժեշտ հիմնական գործիքներին, ձայնագրող սարքերին և կացոցի (штатив) մի քանի տեսակներին ու դրանց կիրառմանը։

Հաջորդ հանդիպումը ռեժիսոր, օպերատոր, Հայաստանում НТВ ՀԸ ներկայացուցիչ Հովհաննեսի Հակոբյանի հետ էր։ Պարոն Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերեցինք օպերատորական հմտություններ, ինչպես նաև ծանոթացանք կադրերի բաշխման (раскадровка) հմտություններին։ Իսկ արտակարգ դրության պայմաններում մասնակցեցինք Եվրոպական հեռարձակողների միության (EBU) և մի քանի հայտնի հեռուստադեմքերի կազմակերպած դասընթացին, որի թեման տնից հեռախոսով նկարահանումներ իրականացնելն էր։

Հանդիպման վերջնամասում ցուցադրեցինք մեր նկարած հոլովակները ավանդական և առցանց ուսուցման համեմատության մասին, կորոնավիրուսից հետո մեր առօրյայի փոփոխության մասին, ինչպես նաև ներկայացվեց «Հավերժական խուց» հոլովակը, որը վանդակներում փակված կենդանիների մասին է։

Էլֆիք Զոհրաբյանի «Սե՞ր, թե՞ քուանշ» պիեսի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմը պետք է լիներ ակումբի մյուս վերջնարդյունքը։ Թեև բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են, արտակարգ դրության պատճառով նկարահանումները հետաձգվել են և կսկսվեն սահմանափակումների վերացումից հետո։ Ակումբի ղեկավար Էրիկ Անթառանյանը հույս հայտնեց, որ ակումբը կհասցնի ֆիլմով մասնակցել OVC (Only Valuable Content) նախագծին, որի նպատակն է առցանց դաշտում արժեքավոր բովանդակության խրախուսումը։

Վահե Դաբաղյան, «Մոբի ստուդիո» ակումբ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>