ՄՏԻ-ի ուսանողները՝ «Այբ»-ի և Հայաստանի մասին

Աշխարհի առաջատար բուհերից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 5 ուսանողները կիսել են հայաստանյան առօրյայի մասին իրենց տպավորությունները։ Նրանք մեկ ամիս դասավանդել են «Այբ» ավագ դպրոցում և բնակվել այբական ընտանիքներում։ ՄՏԻ 5 ուսանողները «Այբ»-ում էին Global Teaching Labs ծրագրի շրջանակում։

Պրանջալ Սրիվաստավան խոստովանում է, որ սա մեծ հնարավորություն է իր համար բացահայտելու Հայաստանը, իսկ ««Այբ» դպրոցն ունի լավագույնս հագեցած լաբորատորիաներ, և այստեղ սովորող աշակերտները պայծառ և արագ ընկալող խելացի երիտասարդներ են։ Իվա Ջին Սիդնեյից է, Ավստրալիա, այբեցիներին դասավանդում է մաթեմատիկա։ Ասում է՝ Հայաստանը գեղեցիկ երկիր է, իսկ Երևանն ապահով քաղաք է և առաջարկում է համեղ ուտեստներ։

Տեխասցի Ջեյկոբ Դեյվիդը, ամփոփելով մեկամսյա հայկական կյանքը, նշում է, որ հաճելի էր աշխատել «Այբ»-ի ուսուցիչների հետ և ուսուցանել աշակերտներին։ Զուգահեռ նա բացահայտել է հայկական մշակույթը մանրամասնորեն. «Գրեթե ամեն ինչ այստեղ այլ է, ինձ համար փոքր-ինչ անսովոր, սակայն բոլորը, ում հանդիպել եմ, պատրաստակամություն են հայտնել օգնելու առավել լավ ճանաչել հայկական մշակույթը և ուսումնասիրել հայերենը»։

Կատրինա Յանդերին հետաքրքրում են հայկական ճարտարապետությունը և խոհանոցը, իսկ Ֆեդա Ալսուֆիին՝ Հայաստանի պատմությունը։ Նրանք բոլորը ասում են, որ խիստ տպավորիչ են «Այբ» դպրոցի միջավայրն ու համայնքը, աշակերտներն էլ ուշադիր և գործակցող են։

Մասաչուսեթսի համալսարանի ուսանողները Հայաստանում էին մեկ ամսով։ Նրանք բնակվում էին «Այբ»-ի աշակերտների ընտանիքներում։ Հյուրերին հայաստանյան կյանքում առավել ներգրավելու հարցում օգնել են նաև «Այբ»-ի շրջանավարտները, որոնք էլ ապահովել են ուսանողների արտադպրոցական հետաքրքիր ժամանցը։

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>