Հանդիպում Լիտվայի ամերիկյան համալսարանի ներկայացուցչի հետ

Լիտվայի ամերիկյան համալսարանի (LLC International University) ընդունելության հարցերով զբաղվող մասնագետը, որ նաև օգնում է դպրոցի շրջանավարտներին համալսարաններ ընտրելու հարցում, «Զում» հարթակում պատրաստել էր առցանց սահիկաշար «Այբ» ավագ դպրոցում սովորող աշակերտների համար։ Հայաստանից շրջանավարտների համար Եվրոպայում ապրելն ու սովորելը ավելի նպատակահարմար է, քան Ամերիկայում կամ Կանադայում, այդ պատճառով այս համալսարանը հատկապես շատ լավ ընտրություն է այն շրջանավարտների համար, ովքեր ցանկանում են ամերիկյան որակի և ձևաչափով կրթություն ստանալ Եվրոպայում։

Եվրոպայի սրտում գտնվող այս համալսարանը միջազգային է, և դասախոսների և ուսանողների մեծ մասը ավելի քան 50 երկրներից է։ Ներկայացվեցին ընդունելության ընթացքի, հանձնվող անհրաժեշտ քննությունների, վարձավճարների, ֆինանսավորման, ուսանողների կեցավայրերի մասին մանրամասներ։

Ներկայացվեցին նաև Լիտվայի ամերիկյան համալսարանում առաջարկվող բակալավրի ծրագրերը (BA International Business Administration), որոնք են՝

  • BA Contemporary Communication,
  • BA English Language & Literature,
  • BA International Relations and Development,
  • BA Psychology,
  • BA Theology։

Համալսարանում կան նաև ամառային բաց դռների օրեր կամ փոխանակման ծրագրեր, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու համալսարանին։

Հանդիպումը լավ հնարավորություն էր «Այբ»-ի սաների համար ավելի լավ պատկերացում կազմելու այս համալսարանի մասին և հետագայում համալսարանների ընտրության ցուցակում այս համալսարանը ներգրավելու համար։ Ինքս, ներկա լինելով հանդիպմանը, կարող եմ նշել, որ համալսարանի առավելություններից են նաև արտադասարանական խմբակները, ընկերական ջերմ ու շահադրդիչ միջավայրը, փորձ ձեռք բերելու և հաղորդակցման ունակությունները զարգացնելու հնարավորությունները։

Աննա Մխիթարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>