«Ծրագրավորման ժամ»/ Hour of Code

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ կկայանա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Միջոցառման նպատաojկն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորմանը, նրանց համար բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները և ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։ Այս ամենը մասնակիցները սովորելու են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենտորների օգնությամբ:

«Յուքոմ» ընկերությունը միջոցառման ընթացքում կապահովի ինտերնետ կապով։

Մասնակցության համար՝
- ծրագրավորման իմացություն չի պահաջվում
- տարիքային սահմանափակում չկա.
- անգլերենի իմացությունը ցանկալի է.
- մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան դյուրակիր համակարգիչ, ականջակալներ և համակարգչի սնուցման սարք.
- տարրական դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ։

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է
#HourofCodeEVN19

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը` https://bit.ly/2WMABNg

Tweets by AybSchool
>