Բարի գալուստ «Այբ»

Հաջողության ճանապարհն ունի սկիզբ

Go to welcome section Scroll mouse image

01 - Երգիծանքի և ծիծաղի օր

01-30 - Ծնողական հանդիպումներ (տարրական դպրոց)

03 - Շվեդիայի դեսպանի այց

05 - Հանդիպում ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի հետ

06 - Ընդունելություն․ հարցազրույցներ ծնողների հետ (տարրական դպրոց)

06 - Սպորտի միջազգային օր

07 - Ընդունելություն․ հարցազրույցներ ծնողների հետ (տարրական դպրոց)

07 - Մայրության և գեղեցկության տոն

12 - Հանդիպում ԱԻՆ-ի հոգեբանների հետ

15 - Ընդունելություն․ հայոց լեզվի քննություն (ավագ դպրոց)

15 - Մշակույթի միջազգային օր

16 - Հայկական թատրոնի օր

17 - Ընդունելություն․ մաթեմատիկայի և տրամաբանության քննություն (ավագ դպրոց)

18 - Մասնագիտական կողմնորոշման հանդիպում

19 - Ընդունելություն․ բնագիտական առարկաների քննություն (ավագ դպրոց)

20 - Ինքնություն և արժեքներ

22 - Երկրի օր

24 - Եղեռնի զոհերի հիշատակի օր

26 - «Մի կտոր Հայաստան՝ մոլորակի մեջ» միջոցառում

29 - Պարի միջազգային օր

30 - Ջազի միջազգային օր

«Այբ» դպրոց

Իմա՛ եւ արա՛

«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, առաքելությունը` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ: «Այբ» դպրոցը ծառայում է որպես յուրօրինակ լաբորատորիա....

Կարդալ ավելին


«Այբ»-ի աշակերտի նկարագրի 8 սկզբունքները

Chanachogh

Ճանաչող և արարող

Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:

«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:

Naxadzernogh

Նախաձեռնող և հավասարակշռված

Նախաձեռնողը ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Նաև յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:

Zgon

Զգոն և բաց

Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև ներքնապես ուշադիր և հավաքված: «Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններով, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:

Barexoh

Բարեխոհ և հոգատար

«Այբ»-ի աշակերտը ոչ թե պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:

Սկզբունքների նկարները՝ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի սաների


«Երաժշտաքարտեզ» համերգ. Battle of Evermore

Quotes image

«Այբ»-ում եռուզեռ է

Պատկերասրահ

Tweets by AybSchool
>