Գեղարքունիքի դպրոցականները՝ «Այբ»-ում

«Այբ»-ում հյուրընկալել էինք Գեղարքունիք համայնքի դպրոցականներին և ուսուցիչներին։ Նրանք այբական մի լիարժեք օր անցկացրին․ «Այբ»-ի աշակերտները շրջայց էին կազմակերպել իրենց հասակակիցների համար, հետո միասին նախաճաշ ու ճաշ արեցին։ Գեղարքունիքի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները նաև մասնակցեցին դասերի, ազգային պարի դասին էլ միասին փորձ արեցին։

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքը «Այբապատում» նախագծի գործընկեր դպրոցներից է։ Բացի այս համայնքից՝ «Այբապատում» նախագիծն այս ուսումնական տարի անցկացվում է նաև Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան և Ներքին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի Զառիթափ համայնքների դպրոցների հետ։ Նախագծի նպատակն է «Այբ»-ի գաղափարախոսությունն «Այբ» դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր շրջաններում տարածելը, ինչպես նաև այլ դպրոցների հետ համագործակցության դաշտ ստեղծելը, որի արդյունքում նաև մեր աշակերտներն են ձեռք բերում հետաքրքիր փորձառություն և նոր հմտություններ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>