Բժշկագիտական ակումբը հետազոտում է հարբուխի պատվաստանյութը

Նախագծային ուսումնառության բժշկագիտական հետազոտությունների ակումբը առաջին կիսամյակի ընթացքում հագեցած էր բազմաթիվ բացահայտումներով։ Գիտական հետազոտություն անելն այդքան էլ հեշտ գործ չէր, ինչպես պարզվում է։ Կարևոր էր թեմայի ճիշտ ընտրությունը, որը հնարավորություն կտար աշակերտներին կատարելու վստահելի և ճշգրիտ հետազոտություն՝ շոշափելով արդի խնդիրներ և պահելով հասանելիության շրջանակը։

Մենք ուսումնասիրեցինք նաև հետազոտությունների իրականացման տարբեր ձևեր, որոնցից ընտրեցինք իրագործելի ու հետաքրքիր տարբերակը։ Վերջապես, աշխատանքը լրիվ պլանավորելուց հետո անցանք բուն ընթացքին, որն ավելի մարտահրավերային, սակայն և ուսուցանող ու հետաքրքիր էր։

Մեր աշխատանքների տիրույթը բավականին ընդգրկուն է։ Հետազոտությունը սկսելուց առաջ ուսումնասիրում էինք բուն թեման՝ ԹՔՕՀ հիվանդությունը, և սահմանում հետազոտության նպատակները։ Այնուհետև հետազոտում էինք տվյալները, որոնք առկա են և դուրս բերում բացերը, որոնք անհրաժեշտ էր լրացնել։ Բավական չափով բաց տվյալները լրացնելու համար մենք անցկացրինք սոցիալական հարցումներ տարբեր սոցիալական հարթակներում։

Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունն անհրաժեշտություն է հաջող հետազոտության իրականացման համար։ Առողջապահության նախարարության հետ կապ հաստատելուց հետո կարողացանք համացանցում ոչ հասանելի որոշ անհրաժեշտ տվյալներ ստանալ։ Հարցազրույցն անցկացնում էին հենց աշակերտները՝ զարգացնելով հաղորդակցման հմտությունները և ստանալով հարցազրուցավարման փորձ։

«ԲԻԼ ԱՐՄԵՆԻԱ» ՀԿ-ի հետ համագործակցությունն ակումբին տվեց իր ստեղծած արտադրանքի լսարանի մեծացման հնարավորություն։ Հետազոտության վերջնարդյունքներից է ստացված արդյունքը տարածել հասարակության մեջ՝ մեծացնելով իրազեկումը մեր ընտրած խնդրահարույց թեմաներից մեկի վերաբերյալ։ «ԲԻԼ ԱՐՄԵՆԻԱ» ՀԿ-ն ունի մեծ լսարանների հետ աշխատելու հնարավորություն, և մեր արդյունքները նրանց շնորհիվ տարածելը ևս կլինի մեծ առաջընթաց։

Սրանից զատ, մենք շարունակելու ենք աշխատել տարբեր պոլիկլինիկաների և հիվանդանոցների հետ՝ ստանալով տվյալների բազմաթիվ աղբյուրներ՝ ապահովելով տեղեկույթի ճշգրտությունը։ Իրականացնելով տարբեր տվյալների հավաքում, մշակում և վերլուծում՝ ձեռք ենք բերել ոչ թե լոկ անհրաժեշտ տեղեկույթը, այլև այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր գիտական հետազոտության համար։

Այսպիսով՝ ունենալով բավական հագեցած կիսամյակ՝ կարողացել ենք մի քանի քայլով մոտենալ մեր վերջնարդյունքներին և ձեռք բերել գիտական հետազոտություն անցկացնելու համար անհրաժեշտ շատ հմտություններ։

Գյուլնարա Սարգսյան

11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>