«Այբ»-ում պրակտիկա կանցնեն COST-ի անդամ համալսարանների ուսանողները

«Այբ» դպրոցը համագործակցության հուշագիր էր կնքել Արտասահմանում ուսանողական դասավանդման կոնսորցիումի (Consortium for Overseas Student Teaching) հետ, որի տեղակայման վայրը ԱՄՆ «Գրանդ Վալի» պետական համալսարանն է: Այս համագործակցության շրջանակում հյուրընկալելու ենք տարբեր ուսանողների, որոնք իրենց միջազգային պրակտիկան անցնելու են այստեղ՝ «Այբ»-ում:

Համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում COST-ի անդամ տարբեր համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը հեռավար հանդիպման ժամանակ ներկայացրեց «Այբ»-ն իր գաղափարախոսությամբ ու այն հնարավորություններով, որ «Այբ»-ը կարող է ընձեռել միջազգային պրակտիկա անցնող ուսանողներին: Այս հանդիպումից հետո արտասահմանցի ուսանողները սկսել են գրանցվել «Այբ»-ում իրենց պրակտիկան անցնելու համար:

2024 թ. ապրիլից արդեն 2 ուսանող «Այբ»-ում անցկացնելու են իրենց միջազգային պրակտիկան՝ միջին դպրոցում մեր ուսուցիչների հետ դասավանդելով անգլերեն:

Tweets by AybSchool
>