Սեպտեմբերի 1-ը «Այբ» դպրոցում

Գիտելիքի օրը նշանավորում է նոր սկիզբ, մարտահրավերներ և անսահման հնարավորություններ: Թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար սեպտեմբերի 1-ը «Այբ» դպրոցում սպասումով և ոգևորությամբ լի օր է: Առավոտյան օդը լցված է լինում բարձր տրամադրությամբ և ջերմ մաղթանքներով:

Ուսումնական այս տարին մեկնարկեցինք դրոշի արարողությամբ․ բարձրացվեցին Հայաստանի, Արցախի և «Այբ» դպրոցի դրոշները: Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը` ընդգծելով «Այբ»-ի հիմնական արժեքներն ու նպատակները գալիք տարվա համար:

2-12-րդ դասարանցիների սեպտեմբերմեկյան արարողությունից հետո դիմավորեցինք առաջին դասարանցիներին: 36 աշակերտ մուտք գործեցին այբական մեծ ընտանիք: Նրանց ուղեկցում էին 12-րդ՝ ավարտական դասարանի աշակերտները: Փոքրիկների մասնակցությամբ ևս տեղի ունեցավ դրոշի արարողություն:

«Այբ» դպրոցը 2023-2024 ուստարին սկսում է 505 աշակերտով, որից 162-ը սովորում են ավագ դպրոցում, 160-ը՝ միջինում, 183-ը՝ տարրականում:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>