Տեղի ունեցավ ծնողական ներհամայնքային հանդիպում

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ ծնողական ներհամայնքային հանդիպում (networking session)։ Նպատակն էր կապերի ամրապնդումն ու ընդլայնումը «Այբ» դպրոցի աշակերտների ծնողների և «Այբ» համայնքի այլ անդամների միջև։

Համախմբված ծնողական համայնքն «Այբ»-ի ամենակարևոր ձեռքբերումներից է և դպրոցի հիմնադրման օրից ակտիվ դերակատարություն և ներգրավվածություն է ունեցել նրա կյանքում՝ մասնակցելով հետաքրքիր քննարկումներին, աջակցելով տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների կազմակերպմանն ու անցկացմանը։

Ծնողական ներհամայնքային հանդիպումն «Այբ» դպրոցի ու ծնողական համայնքի գործակցությունը զարգացնելու ևս մեկ հիանալի առիթ էր։

Օրակարգը հագեցած էր։ Նախ ծնողները առիթ ունեցան ծանոթանալու միմյանց հետ, և ազատ շփման հնարավորություն ստեղծվեց։ Այնուհետև անցկացվեց աշխատանքային քննարկում՝ դպրոցի և ծնողական համայնքի գործակցության, ներհամայնքային կապերի ամրապնդման և խորացման հարցերի շուրջ։

Վերջում ծնողներն ու «Այբ» համայնքի մյուս ներկայացուցիչները իրենց ուժերը փորձեցին տրամաբանական հետաքրքիր խաղում («քվեստ»)։ Ծնողական ներհամայնքային հանդիպումն ավարտվեց համախմբող ազգային պարով։

Կիսվել

Tag Լուրեր

Tweets by AybSchool
>