Այբական նվաճումները հանրապետական և մարզային օլիմպիադաներում

Հայտնի են 2020-2021 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրները։

Օլիմպիադաների երեք փուլերին մասնակցել է «Այբ» դպրոցի 137 աշակերտ, որոնցից 53-ն անցել է մարզային փուլ։ 9-ը հաղթահարել է հանրապետական փուլի շեմը, իսկ մրցանակային տեղ զբաղեցրել նրանցից 7-ը։

Այսպիսով՝ Մհեր Սարիբեկյանը քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադայում ստացել է III կարգի մրցանակ, Աիդա Ավետիսյանը՝ II կարգի՝ հայոց լեզվից, Անուշ Մաշինյանը՝ III կարգի՝ գրականությունից, Մերի Գրիգորյանը՝ II կարգի՝ պատմությունից։ Գովասանագրերի են արժանացել Նարե Սուքիասյանը, Մերի Ղուլյանը՝ գերմաներենից, Վահան Սարգսյանը՝ պատմությունից։

Օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմ ստացած աշակերտների երկրորդ կիսամյակի բոլոր առարկաների գնահատականները կբարձրացվեն 5%-ով:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>