Արտադպրոցական դաս Ժամանակակից արվեստ թանգարանում

«Այբ» դպրոցում արվեստը ունի իր ուրույն տեղը։ Այստեղ երեխաները, ըստ ցանկության, կարող են անցնել տեսողական արվեստ(նկարչություն)։ Աշակերտը դասընթացի ընթացքում ոչ միայն զարգացնում է նկարչական հմտությունները, այլև ծանոթանում է տարբեր արվեստի ուղղությունների և նկարիչների հետ։ Այս ամենը ամրապնդելու և նկարչությունը ոչ միայն լսելու, այլև տեսնելու և զգալու հնարավորությունը չկորցնելով՝ 10-րդ դասարանի նկարչության խումբը այցելել էր ժամանակակից արվեստի թանգարան։

Աշակերտները լսեցին ժամամակակից արվեստագետների կյանքի, նախընտրած ոճի և մտքերի մասին բազմաթիվ հետաքրքիր փաստեր։ Ինչպես նաև՝ տեսան նկարիչների ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրն ուներ որևէ գաղտնիք և թաքնված իմաստ, ինչն էլ փորձեցին պարզել պատանի նկարիչները։ Ուսումնասիրելով 20-րդ դարի գունեղ ստեղծագործությունները անցում կատարեցին դեպի ժամանակակից արվեստ՝ լի նոր ու վառ մտքերով։

Արվեստով առատ օրվանից հետո պատանի նկարիչները իրենց ուսուցչուհի՝ Մարի Ադամյանի, հետ շտապեցին մի հարմար այգի գտնել, որտեղ սկսեցին կիսվել իրենց տպավորություններով և զգացողություններով։ Հետաքրքիր էր, որ հաճախ նույն նկարին նայելիս աշակերտները նույն զգացողությունն էին ունեցել։

Էլենա Մելքոնյան, 10-րդ դասարան

Լուսնկարները՝ 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>