Հանդիպում Միքայել Յանի հետ

Սիրով տեղեկացնում ենք, որ այս չորեքշաբթի՝ ապրիլի 21-ին, «Այբ» դպրոցում բացառիկ հնարավորություն ունենք հանդիպելու «Այբ» հիմնադրամի ու դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանի որդու՝ ManyChat-ի համահիմնադիր Միքայել Յանի հետ:

Ավագ դպրոցի աշակերտների հետ կայանալիք հանդիպմանը նա կանդրադառնա 500 Startups աքսելերատորին, ձեռներեցության, արտադրանքի ստեղծման և ներդրումների, Սիլիոկոնյան հովտում կյանքի, Facebook-ի հետ ընկերության ու պայքարի և շատ այլ թեմաների:

Նշենք, որ Միքայելի հիմնադրած ManyChat հարթակն այսօր օգտագործում է աշխարհի 160 երկրի ավելի քան 1․000․000 կազմակերպություն: Իսկ ընկերության արժեքը վաղուց գերազանցել է $100 մլն-ը։

Օրը՝ ապրիլի 21

Ժամը՝ 16։30

Վայրը՝ «Հայաստան» դահլիճ, «Այբ» դպրոց

Լեզուն՝ ռուսերեն

Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է։ Տեղերը խիստ սահմանափակ են (մասնակցելու հնարավորություն կունենան առաջին 30 գրանցվողները)։

Մինչև հանդիպումը, առաջարկում ենք կարդալ երկու հոդված-հարցազրույց Միքայելի մասին՝

https://www.tatler.ru/heroes/kak-syn-osnovatelya-abbyy-mikael-yan-sozdal-v-san-francisko-armiyu-botov#p=442511;

https://www.hse.ru/success/yan/

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>