Հանդիպում Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, «Հայաստան» դահլիճում հանդիպելու ենք «Այբ» հիմնադրամի ու «Այբ» դպրոցի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ։

Վստահաբար՝ մեզ սպասվում է անչափ հետաքրքիր հանդիպում՝ լի բացահայտումներով ու նորություններով։

Տեր Մեսրոպը Առաքելական Եկեղեցու քահանա է, աստվածաբան, գիտնական, հասարակական գործիչ և ուսուցիչ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և 2011-2018 թթ. «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, FAST հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ, «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր, գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիո և հեռուստահաղորդումների, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի հեղինակ։

Տեղեկացնում ենք, որ այդ օրն ավտոբուսները կմեկնեն 17:30-ին:

Tweets by AybSchool
>