Աշակերտները հանդիպեցին Դավիթ Յանի հետ

9-12-րդ դասարանների աշակերտները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպելու ու զրուցելու «Այբ»-ի համահիմնադիր Դավիթ Յանի հետ։

Աշակերտները և Դավիթ Յանը փոխգործուն զրույցի ձևաչափով քննարկեցին տարաբնույթ թեմաներ հաջողության հասնելու, կյանքում կայանալու, մասնագիտական ընտրության մասին։ Դավիթ Յանը պատմեց իր կյանքից մանրամասներ, բարձունքին հասնելու խոչընդոտների ու դրանք հաղթահարելու կամք ունենալու մասին ևս խոսեց, նաև պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին։

Դավիթ Յանը ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և ստեղծողը «Մորֆեուս» արհեստական բանականության, որն իբրև «ծառայապետ» (butler) է աշխատում Դավիթ Յանի՝ Սիլիկոնյան հովտի տանը: Այդ տունը նա ցույց տվեց աշակերտներին՝ նրանց ներկայացնելով դրա առանձնահատկությունները և խոսելով արհեստական բանականության ներկայի ու ապագայի մասին։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>