Իսրայելի ուսուցիչների ասոցիացիայի անդամները՝ «Այբ»-ում

Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստան այցելեցին 300 իսրայելցի ուսուցիչներ Իսրայելի ուսուցիչների ասոցիացիայից, որը ամառային ճանաչողական, ուսումնական ճամփորդություններ է կազմակերպում աշխարհի շուրջ 40 երկրներում: Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներառվել է ասոցիացիայի ծրագրերում:

Ուսուցիչների այցը դեպի Հայաստան իրականացնող հայկական կազմակերպիչ կողմի՝ Armenian Spirit Travel կազմակերպության նախաձեռնությամբ ուսուցիչներն այցելեցին նաև «Այբ» դպրոց: Նրանց համար ացկացվեցին շրջայցեր, ապա կարճ քննարկումներ տեղի ունեցան տնօրենության հետ:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>