Տեղի կունենա «Սովորում եմ աշխատելով» ամենամյա փորձնակության տոնավաճառ միջոցառումը

Հուլիսի 1-ին տեղի կունենա  «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառը՝ Ayb Internship Fair 2022 ամենամյա միջոցառումը:

Միջոցառման նպատակն է հնարավորություն ընձեռնել «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին, շրջանավարտներին և «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցներին՝

· պրակտիկա անցնել առաջատար կազմակերպություններում,

· ձեռք բերել նոր հմտություններ եւ գիտելիքներ,

· ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկայի եւ մասնագետների հետ

· դպրոցականների պարագայում նաեւ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։

Միջոցառումը բաղկացած է երկու երկու հիմնական մասից

  • ընկերությունների եւ շրջանավարտների սեմինարներ
  • տոնավաճառ

Մանրամասները՝ ներքոբերյալ հղումով․

Ayb Interniship Fair 2022

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>