«Նորարական դասագրքերը որպես գերմաներենի դասավանդման հաջողության բանաձև» միջազգային համաժողով

Նոյեմբերի 12-ին և 13-ին «Այբ» դպրոցում կհյուրընկալենք «Նորարական դասագրքերը որպես գերմաներենի դասավանդման հաջողության բանաձև» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպում է գերմաներեն դասավանդողների հայաստանյան միությունը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո։ Համաժողովը նվիրված է ՀՀ և ԳԴՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Համաժողովի բանախոսություններին և աշխատարաններին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այս հղումով։ Աշխատանքային լեզուն գերմաներենն է։ Օրակարգը՝ կից։

Համաժողովի հրավիրված են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. պարոն Վիկտոր Ռիխտերը, դեսպանության աշխատակիցներ։

Համաժողովի բանախոսներն են ՝

  • Գերմանիայի Յենա քաղաքի Ֆրիդրիխ Շիլլերի անվ․ համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Հերման Ֆունկը,
  • Գերմանիայի Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվ․ համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Հանս Յոախիմ Զոլմսը, որը ներկայումս աշխատում է Բրյուսովի պետական համալսարանում,
  • Հայաստանում արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի ղեկավար՝ (ZfA) Բենյամին Շպեթը,
  • Հայաստանում Գյոթե ինստիտուտի գրասենյակի գերմաներենի դասավանդման փորձագետ՝ Իրիս Զոննենբուրգը,
  • Վրաստանի Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Փաթի Ռամիշվիլին,
  • Հայաստանում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ԳԱՓԾ (DAAD)-դասախոս՝ Աննեգրետ Բայերը,
  • Երևանի պետական համալսարանում ԳԱՓԾ-դասախոս՝ Դանիել Լեպետիտը,
  • Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ, բ․գ․թ․ Կարինե Հովհաննիսյանը և ավագ դասախոս Ռուզաննա Կարապետյանը։

Համաժողովի նպատակն է քննարկել արդի գերմաներենի դասագրքերը, վերլուծել գործող և նորարական դասագրքերը և առաջարկել դրանցով աշխատելու մոտեցումներ, ինչպես նաև խթանել Հայաստանում գերմաներենի ուսուցումն ու գերմանագիտությունը։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում է գերմաներենի ուսուցիչների համար ստեղծել հարթակ՝ դասավանդման գործընթացում հանդիպող խնդիրները քննարկելու, լուծումներ առաջարկելու, փորձի փոխանակման նպատակով։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>