Գարրի Զուխի «Արվեստի շաբաթօրյակը» «Այբ» դպրոցում

«Այբ»-ի համահիմնադիր Դավիթ Յանի հրավերով դպրոց էր այցելել հանրահայտ կոնցեպտուալ նկարիչ Գարրի Զուխը։ Իր թիմով նա «Այբ» դպրոց էր բերել «Արվեստի շաբաթօրյակ» հեղինակային նախագիծը, որի շրջանակում նկարազարդվեց «Այբ» դպրոցի կաթսայատան արտաքին մի պատ։ Դավիթ Յանը գործընկերների՝ մարդկային ռեսուրսների վերլուծությամբ զբաղվող, աշխարհում մեծ ճանաչում ունեցող Visier ընկերության փոխնախագահների հետ մասնակցեց Զուխի ստեղծագործական կատարմանը։

Գարրի Զուխի այս նկարչական շաբաթօրյակները հայտնի են աշխարհի տարբեր երկրներում։ Այս միջոցառումներին սովորաբար մասնակցում են տասնյակ մարդիկ և միասին գունաներկում Գարրի Զուխի գծապատկերները։ «Այբ» դպրոցի նկարչության ուսուցիչ, արվեստի առարկայախմբի ղեկավար Մարի Ադամյանի հետ «Այբ»-ի աշակերտները ևս ներկեցին աբստրակտ նկարները։ Դպրոցը նաև նվեր ստացավ Գարրի Զուխի այցեքարտը համարվող աբստրակտ կտավ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>