Գրանցում անգլերենի ստուգաթեստի համար

Մեկնարկել է գրանցումը անգլերենի ստուգաթեստի համար։ Գրանցումը՝ այս հղումով։ 2021-2022 ուստարվա ընդունելության համար ստուգաթեստը կանցկացվի 2021 թ․ մարտին։

«Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան նվազագույնը անգլերենի իմացության A2 մակարդակը։

Տեղեկացնում ենք, որ ստուգաթեստի վերահանձնմանը մասնակցելու համար սահմանված է 12․000 ՀՀ դրամ վճար։

Անգլերենի ստուգաթեստի պայմանների, ինչպես նաև թեստերի ձևանմուշներին և օժանդակ նյութերին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>