«Այբ» տարրական դպրոցի ընդունելության գործընթացը շարունակվում է

Շարունակվում է «Այբ» տարրական դպրոցի ընդունելության գործընթացը։ Ընդունելության դիմումներն անհրաժեշտ է լրացնել մինչև ապրիլի 17-ի ժամը 20։00-ն:

Այն դիմորդների համար, ովքեր չեն կարողացել մասնակցել բաց դռների միջոցառմանը, կկազմակերպվի ևս մեկ լրացուցիչ միջոցառում, որի մասին կտեղեկացնենք անհատական նամակով։

Հետագա փուլերի ձևաչափի և ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք։

Հիշեցնենք, որ «Այբ» դպրոցի ընդունող հանձնաժողովը, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, որոշում էր կայացրել հետաձգել «Այբ» տարրական դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության 3 փուլերը՝ փաստաթղթերի ընդունումը, երեխաների հետ անցկացվող հանդիպում-դասերը և ծնողների հետ անցկացվող հարցազրույցները։

Ընդունելության գործընթացի հետ կապված հարցերով կարող եք դիմել [email protected] էլ․ հասցեով։

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>