Երկրի օր

«Այբ» դպրոցում նշեցինք Երկիր մոլորակի միջազգային օրը, որով ևս մեկ անգամ կարևորեցինք երկրագնդի մաքրության գաղափարի կարևորությունը: Այբեցի փոքրիկները ծառեր տնկեցին, բնությանը չվնասելու կոչերով բացիկներ փակցրեցին։ Բարեկեցության համար կարիք ունենք առողջ բնության:

Ապրիլի 22-ին նշվում է Մայր Երկրի միջազգային օրը: Երկրի միջազգային օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ 2009 թվականի ապրիլի 22-ին հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ:

Tweets by AybSchool
>