Ամանորի բարեգործական տոնավաճառ

Ամանորի տրամադրություն` «Այբ»-ում:


Հրավիրում ենք անհատներին ու կազմակերպություններին մասնակցելու «Այբ»-ի Ամանորի բարեգործական տոնավաճառին, որն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-17:00-ն, «Այբ» ավագ դպրոցում:

Նախատեսվում է ձեռագործ իրերի, խաղալիքների, զարդարանքների և տոնական այլ նվերների բարեգործական վաճառք։ Օրը հագեցած կլինի հետաքրքիր անակնկալներով:

Տոնավաճառից ստացված հասույթը կուղղվի ձայնամեկուսացման համակարգի ձեռքբերմանը։

Միջոցառումը նախաձեռնել է «Այբ» շրջանավարտների ակումբը։

Մուտքն ազատ է բոլորի համար։ Սիրով սպասում ենք:

Tweets by AybSchool
>