Երաժշտախմբի տասնամյակին նվիրված հոբելյանական համերգ

Իր առաջին համերգից տասը տարի անց Battle of Evermore խումբը վերադառնում է նոր համերգով:

«Այբ» դպրոցի Battle of Evermore խումբը վերջին տասը տարիների ընթացքում գործել է որպես «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ակումբի նախագիծ և իրականացրել ավելի քան 10 համերգ: Ամեն համերգ նպատակ է ունեցել լսարանին ծանոթացնելու երաժշտության որևէ կողմի՝ երաժշտություն լսելու մոտեցումներին, երաժշտական չափերին, գործիքավորմանը, համաշխարհային տարբեր խմբերին և այլն: Այդ տասը տարիների ընթացքում խումբն ունեցել է բազմաթիվ անդամներ, ովքեր խմբում գործունեություն են ծավալել և՛ որպես աշակերտ, և՛ որպես շրջանավարտ:

Այս տարի խմբի հիմնադրման տասնամյակն է, և խմբի առաջին կազմերի անդամները նախաձեռնել էին շրջանավարտների հավաքական համերգ՝ ևս մեկ անգամ վայելելու իրար հետ նվագելու բերկրանքը, վերհիշելու և ամփոփելու այդ տարիների աշխատանքն ու գործունեությունը: Համերգը կայացավ Տիկինիկային թատրոնում, հնչեցին Beatles, Cranberries, Simon & Garfunkel, Renaissance և մի շարք այլ խմբերի գործերը, ինչպես նաև հենց Battle of Evermore-ի մշակումներ:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>