«Այբապատում 2023». հյուրընկալեցինք դպրոցականների Տավուշից, Գեղարքունիքից ու Շիրակից

«Այբապատում» նախագծի շրջանակում հյուրընկալել էինք Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքների դպրոցականների և ուսուցիչների: Աշակերտները մեկ լիարժեք այբական օր անցկացրին մեր դպրոցում՝ մասնակցելով դասերի ու նախագծերի, իսկ ուսուցիչները դասալսումներ արեցին:

Մարզային դպրոցների աշակերտներին իրենց ընտանիքներում գիշերակացով հյուրընկալեցին «Այբ»-ի աշակերտները:

Այս տարի «Այբապատմանը» միացավ ևս մեկ գործընկեր դպրոց: Գյումրու Վ. Համբարձումյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների այցի կազմակերպմանը և համագործակցությանը աջակցեց ««Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբ» հայրենասիրական բարեգործական կազմակերպությունը։ Գյումրեցի աշակերտները նույնպես այբեցիների հետ մասնակցեցին հիմնական դպրոցի դասերին, ուսուցիչները՝ դասալսումների։

«Այբապատում» նախագծի նպատակն է «Այբ»-ի գաղափարախոսությունն «Այբ» դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր շրջաններում տարածելը, ինչպես նաև այլ դպրոցների հետ համագործակցության դաշտ ստեղծելը, որի արդյունքում նաև մեր աշակերտներն են ձեռք բերում հետաքրքիր փորձառություն և նոր հմտություններ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>