Արվեստի շաբաթ «Այբ»-ում

Պատրաստվի՜ ր զարմանալու այբական արվեստով:

Մայիսի 10-13-ին «Այբ»-ը բացում է դռները արվեստասեր այցելուների առաջ: Հրավիրում ենք մասնակցելու ամենամյա Արվեստների շաբաթին:

Ուսումնական տարվա այս շրջանում արվեստի առարկայախմբի աշակերտները ներկայանալու են հաշվետու բեմադրություններով, համերգներով և նկարչական ցուցահանդեսով և աշխատարաններով:

Ժամանակացույց

Մայիսի 10

16:30-18:00

Ազգային պար և աշակերտական մրցանակաբաշխություն (10-11-րդ դասարաններ)

«Հայաստան» դահլիճ

12:40-14:00

7-9-րդ դասարանցիների մասնակցությամբ բացօթյա պարուսուցում

Բ մասնաշենքի ճաշարանի դիմացի բակ

Մայիսի 11

16:30-18:00

Բեմարվեստի ներկայացումներ

«Հայաստան» դահլիճ

Մայիսի 12

11:50-14:00

Աշխատարաններ տարրական և միջին դպրոցների համար

Ա մասնաշենքի գրադարան և Գ մասնաշենքի ամֆիթատրոն

11:50-14:00

Շյուղագործության աշխատարան

Գ մասնաշենքի բակային հատված

16:30-18:00

1-12-րդ դասարանցիների նկարչական աշխատանքների ցուցահանդեսի պաշտոնական բացում

16:30-18:30

Երգչախմբի համերգ

«Հայաստան» դահլիճ

17:10-18:00

Աշխատարան. «Փոխանցի՛ր նրան». դիմանկար նկարելու վարժություն

Բ մասնաշենք, ճաշարանի հատված

17:20-18:00

Աշխատարան. «Ստեղծի՛ր քո պատմությունը»

Բ մասնաշենք, ճաշարանի հատված

Մայիսի 13

16։30-17։30

Երաժշտախմբի համերգ

«Հայաստան» դահլիճ


Եկե՜ք միասին վայելենք «Այբ»-ի աշակերտների ստեղծագործությունները: Համալրե՛ք ձեր օրացույցը «Այբ»-ի Արվեստների շաբաթով: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ մեր դպրոցի լուսավոր պատերի ներքո:

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>