Արվեստների շաբաթ

Մայիսին «Այբ» դպրոցն ավանդաբար անցկացնում է «Արվեստների շաբաթը»։ Այս օրերին մեր սիրելի աշակերտները հանդես են գալիս նկարչական ցուցահանդեսով և տարեվերջյան հաշվետու համերգներով՝ բոլորիս ուշադրությանը ներկայացնելով իրենց ամբողջ ուսումնական տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Ցավոք, նախորդ տարի համավարակային խիստ սահմանափակումների պատճառով մենք չկարողացանք վայելել մեր աշակերտների երգն ու պարը, հիանալ թատերական տաղանդով ու 1-12-րդ դասարանների աշակերտների ստեղծագործական աշխատանքներով, ունկդրել բարձրաճաշակ երաժշտություն բենդի կատարմամբ։

Համավարակը շարունակվում է։ Մենք ևս ստիպված ենք պահպանելու դրա պարտադրած վարքականոնը։ Սակայն բազմաթիվ քննարկումներից հետո դպրոցը որոշել է, որ այս տարի «Արվեստի շաբաթը» կայանալու է։ Մայիսի 13-ից 15-ը ձեզ սիրով հրավիրում ենք երեխաների աշխատանքների ցուցահանդեսին, բենդի համերգին, երգչախմբի ու պարախմբերի համերգներին, բեմարվեստի ներկայացումներին։ Զուգահեռաբար տեղի կունենա նաև նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի "Draw the Justice" նախագծի շնորհանդեսը։

Խնդրում ենք հաշվի առնել, որ համավարակային կանոններից ելնելով տեղերը խիստ սահմանափակ են։ Դահլիճում ելույթներին հետևելու հնարավորություն կունենան միայն առաջին 50 գրանցվողները։ Նշենք, որ կարող եք գրանցվել միայն մեկ օրվա միջոցառումների համար: Դիմակ կրելը ինչպես նաև մուտքի մոտ ջերմաչափվելը պարտադիր է։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>