Հոգեկան առողջության մասնագետ Արմեն Ֆըսթըգճյանի մասնագիտական աջակցությունը արցախցի աշակերտներին

«Այբ» համայնքի անդամ, հոգեկան առողջության մասնագետ Արմեն Ֆըսթըգճյանը երեք շաբաթով հյուրընկալվեց «Այբ» դպրոցում: ԱՄՆ-ից ժամանած մասնագետը կամավոր տրամադրեց իր ծառայությունները՝ աջակցելու Արցախից տեղահանված, «Այբ»-ում սովորող աշակերտներին:

Արմեն Ֆըսթըգճյանի կամավոր ներդրումը ցույց է տալիս մարդկային կարեկցանքի ուժը և դրա դրական ազդեցությունը տեղահանման մարտահրավերներին դիմակայող անհատների վրա:

Անհատական և դասարանային խորհրդատվական հանդիպումների միջոցով պրն Ֆըսթըգճյանն ապահով տարածք ստեղծեց աշակերտների համար՝ արտահայտելու իրենց հույզերը, վախերը և մտահոգությունները։ Սա նպաստեց դպրոցական միջավայրում արցախցի աշակերտների ինտեգրվելուն:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>