Հետաձգվում են «Այբ» ավագ դպրոցի ընդունելության քննությունների ու հարցազրույցների փուլերը

«Այբ» ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելության քննությունների ու հարցազրույցների փուլերը հետաձգվում են մինչև իրավիճակի կարգավորումը։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ դպրոցն այս պահին դիտարկում է այդ փուլերն առցանց ձևաչափով անցկացնելու տարբերակը, որը կկիրառվի այն դեպքում, եթե ստիպված լինենք երկար ժամանակով հետաձգել գործընթացը։

Բաց դռներն ու խորհրդատվական հանդիպումներն անցկացվում են առցանց եղանակով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։

Ընդունելության դիմումների միայն էլեկտրոնային տարբերակներն ընդունելու վերջնաժամկետը մնում է անփոփոխ՝ մարտի 31-ը։

Ստորագրված դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև քննությունների և հարցազրույցների անցկացման ժամկետների մասին բոլորին կտեղեկացնենք առաջին իսկ հնարավորության դեպքում։

Մենք հասանելի ենք 094546498 հեռախոսահամարով և [email protected] էլ․հասցեով։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>