
Նոյեմբերի 15-16-ին կրտսեր դպրոցի տնօրեն Սիլվիա Յակուբյանը, միջին դպրոցի և համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը, ավագ դպրոցի և ակադեմիական տնօրեն Մերի Հովսեփյանը մասնակցեցին 2025 թ. Համաշխարհային դպրոցների գագաթնաժողովին (World Schools Summit 2025)։ Գագաթնաժողովի նպատակը աշխարհի առաջատար ու նորարար դպրոցների ղեկավարներին հնարավորություն տալն էր միասին քննարկելու՝
Այն միավորել էր աշխարհի լավագույն դպրոցների շուրջ 500 ղեկավարների՝ կրթության ոլորտի առաջատար փորձին ծանոթանալու և գաղափարներ փոխանակելու նպատակով։
Այցի շրջանակում «Այբ» դպրոցի տնօրենները Սորբոնի համալսարանում հանդիպեցին «Այբ» դպրոցի այն յոթ շրջանավարտներին, որոնք այս տարի ընդունվել են Սորբոնի համալսարան և շարունակում են կրթությունը տարբեր մասնագիտություններով:
Տնօրեններն այցելեցին նաև Աբու Դաբիի երկու միջազգային դպրոց՝ Աբու Դաբիի ամերիկյան դպրոց և Աբու Դաբիի միջազգային դպրոց, և ծանոթացան դրանց կրթական միջավայրին ու կառավարման տարբեր մոտեցումներին։
Աշխատանքային այցը կարևոր հնարավորություն էր համադրելու միջազգային փորձը, գնահատելու տարբեր կրթական ծրագրերի լավագույն մոտեցումները և նոր գաղափարներով զինվելու՝ կրթության որակի բարելավման ու շարունակական զարգացման համար: