«Այբ» դպրոցը մեկնարկում է տնօրենի ընտրության գործընթացը

«Այբ» դպրոցը թևակոխում է զարգացման նոր փուլ և մեկնարկում է տնօրենի ընտրության մրցութային գործընթաց։ «Այբ» դպրոցի Հոգաբարձության խորհուրդը ձևավորել է տնօրենի ընտրության հանձնաժողով, որը կսահմանի թեկնածուներին ներկայացվելիք պահանջներն ու չափորոշիչները, կորոշի ընտրության գործընթացի ժամանակացույցը։

Տնօրենի ընտրության գործընթացի բոլոր մանրամասների ու ժամկետների մասին կհայտարարվի «Այբ» դպրոցի պաշտոնական կայքի` www.aybschool.am-ի միջոցով։

Դպրոցի ներկայիս տնօրեն Արամ Փախչանյանը կշարունակի պաշտոնավարել մինչև 2019-2020 ուսումնական տարվա ավարտը։ Դպրոցն ու ամբողջ «Այբ» համայնքը խորին շնորհակալություն է հայտնում պրն Փախչանյանին շուրջ 6 տարվա անձնվեր աշխատանքի, հոգատարության ու նվիրվածության համար։

Կիսվել

Tag News Tag Announcement

Tweets by AybSchool
>