Ընդունելություն ավագ դպրոց․ Բաց դռների օրեր «Այբ»-ում

«Այբ» ավագ դպրոցում ընդունելության մեկնարկին ընդառաջ` մինչև ապրիլի 8-ը ներառյալ, հատուկ դիմորդների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն ԱՌՑԱՆՑ բաց դռների օրեր։

Դրանց ժամանակ «Այբ»-ի թիմը կներկայացնի՝

  • դպրոցի կրթական ծրագիրը,
  • ընդունելության կարգը
  • կպատասխանի ներկաների հարցերին:

Բոլոր դիմորդների և նրանց ծնողների համար բաց դռների միջոցառումներին մասնակցությունը ՊԱՐՏԱԴԻՐ է:

Դրանք կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար:

Միջոցառումներին մասնակցության համար նախնական գրանցումը ևս պարտադիր է․ այն հասանելի է հետևյալ հղումով:

«Այբ»․ ավագ դպրոց բոլորի համար՝ անկախ վճարունակությունից։

Tweets by AybSchool
>