Հայտնի է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ավարտվել է «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի («Այբ» դպրոց) հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) ձևավորման գործընթացը:

ՀԽ-ի նոր կազմում ընդգրկվել են՝

Տիգրան Հարությունյանը,

Արսեն Գալստյանը,

Դավիթ Փախչանյանը,

Իրինա Գեյկոն,

Սարգիս Բադալյանը,

Ռուբեն Հարությունյանը,

Աշոտ Մկրտչյանը,

Արտավազդ Մինասյանը,

Վասկեն Յակուբյանը,

Լիլիթ Մինասյանը («Այբ» դպրոցի ուսուցչական համայնքի ներկայացուցիչ),

Ռիմմա Անանյանը (շրջանավարտների ակումբի ներկայացուցիչ)։

Խորհրդի նոր կազմը սկսում է իր աշխատանքները 2021 թ․ դեկտեմբերի 1-ին և կպաշտոնավարի մինչև 2023 թ. նոյեմբերի 30-ը։

Հոգաբարձուների խորհուրդն «Այբ» դպրոցի կառավարման բարձրագույն մարմինն է, որն ունի ցանկացած որոշում կայացնելու կամ վերանայելու լիազորություն: «Այբ» դպրոցը հիմնադրամ է` ոչ առևտրային, ոչ պետական կազմակերպություն, որը չունի սեփականատերեր կամ բաժնետերեր: Դպրոցի «տերն» այն մարդիկ են, ովքեր կամավոր ստանձնել են հոգատար և պատասխանատու լինելու առաքելության իրենց մասը և համատեղ ջանքերով, հոգաբարձուների խորհրդի միջոցով, կյանքի են կոչում դպրոցի նպատակները:

Հոգաբարձուների խորհրդի որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման, քանզի չկա մեկ այլ` ավելի բարձր մարմին:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>