Այբական խաղերը՝ հոկտեմբերի 13-ին

Հոկտեմբերի 13-ին նշելու ենք այբական ամենակարևոր ու սիրելի տոնը. Այբական խաղերը կանցկացվեն արդեն 7-րդ անգամ։

«Այբ» դպրոցում տիրելու են ջերմ ընտանեկան մթնոլորտ և սպորտային տրամադրություն: Այդ օրն Այբական խաղերը մեկ հարկի տակ կհամախմբեն «Այբ» համայնքի բոլոր անդամներին:

Այս տարի նույնպես ծրագիրը բաղկացած է ավանդական մրցութային և ոչ մրցութային խաղերից՝ բոլոր տարիքի ու նախասիրությունների այբեցիների համար: Սպասվում են բազմատեսակ սպորտային զվարճություններ, դպրոցի ծնողների կողմից կազմակերպվող սննդի բարեգործական տոնավաճառ, ավանդական հարիսա և շատ ավելին: Բացի այդ, այս տարի առաջին անգամ հնարավորություն կունենաք մասնակցելու սումո մենամարտին և օգտվել Զիփլայն ատրակցիոնից։

Խաղերի բացումը՝ առավոտյան ժամը 9։30-ին: Մինչև այդ տեղի կունենա նորեկ այբեցիների՝ աշակերտների և ուսուցիչների խոստման հանդիսավոր արարողությունը:

Մրցութային խաղերին մասնակցելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ գրանցվել այս հղումով և ընտրել Ձեր նախընտրած խաղերը: Գրանցման բոլոր սահմանափակումները ներկայացված են գրանցման ձևում: Եթե ցանկանում եք գրանցել 1-ից ավելի մասնակցի, խնդրում ենք յուրաքանչյուրի համար կրկնել գործընթացը։

Սիրով սպասում ենք։

Tweets by AybSchool
>