«Այբ» հիմնական դպրոցն ունեցավ 27 շրջանավարտ

Տեղի ունեցավ «Այբ» հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների ավարտական հանդիսությունը։ 27 աշակերտներ ստացան «Այբ» հիմնական դպրոցի ավարտական վկայականներ։ Նրանք առաջին սերունդն էին, որ «Այբ» էին ընդունվել առաջին դասարանից և շարունակել ուսումը «Այբ»-ում մինչև 9-րդ դասարան։

Ավարտական հանդիսության ժամանակ աշակերտները անակնկալ էին պատրաստել ուսուցիչների համար՝ անվանական բաժակներ՝ սիրելի ուսուցիչների մասին բնութագրերով։ Փոխադարձ անակնկալ էլ ուսուցիչներն ունեին․ պատրաստել էին տեսաշար և ուղերձներ՝ հիշեցնելով 1-9-րդ դասարաններում երեխաների ուսանելու տարիների ակնթարթները։

Հիմնական դպրոցի շրջանավարտները վերջում իրենց նպատակների ու ցանկությունների մասին գրեցին փուչիկների վրա և բաց թողեցին դեպի վեր։ Հավանաբար նրանցից շատերը շարունակեն սովորել «Այբ» ավագ դպրոցում, ոմանք էլ՝ այլ տեղ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>