Վերջին զանգ «Այբ» հիմնական դպրոցում

2019-2020 ուսումնական տարում «Այբ» հիմնական դպրոցն ավարտեց 9 աշակերտ՝ Աննա Նարիմանյան, Անուշ Մաշինյան, Արամ Դավթյան, Արեն Ազնաուրյան, Արփի Թոխմախյան, Գայանե Հակոբջանյան, Լիլիթ Քարամյան, Ռաֆայել Գրիգորյան, Ռաֆայել Ղազարյան։ Նրանցից 7-ը, հուրախություն բոլորիս, ուսումը կշարունակեն «Այբ» ավագ դպրոցում։

Այս տարի, ինչպես ամբողջ հանրապետությունում, «Այբ»-ի 9-րդ դասարանցիներն էլ ավարտեցին հիմնական դպրոցը մի ժամանակում, երբ մենք բոլորս ստիպված ենք համակերպվել բոլորովին նոր, անսովոր իրավիճակի։ Այնքան անսովոր, որ մեր սիրելի շրջանավարտներին գրկելու և անձամբ շնորհավորելու փոխարեն մեր սրտի խոսքը հղեցինք տեսաուղերձով։

Սիրելի՛ շրջանավարտներ, անկախ այն բանից՝ ուսումը կշարունակեք «Այբ» դպրոցում, թե կրթական այլ հաստատությունում ու միջավայրում կհայտնվեք, մենք վստահ ենք, որ կդրսևորեք ձեր լավագույն հատկանիշները, որոնց ձևավորման գործում ներդրում ունի նաև «Այբ»-ը, որը պարզապես դպրոց չէ, գաղափար է։ Գաղափար, որը գործուն և կենսունակ է հենց ձեզանով։

Եվս մեկ անգամ ընդունեք սրտանց շնորհավորանքներ «Այբ» ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունից։

Ուժե՛ղ եղեք։

Առո՛ղջ եղեք։

Կիսվել

Tweets by AybSchool
>