Առարկայական դասընթացներ

Դասընթացների նկարագրությունը

«Այբ» դպրոցը կազմակերպում է առարկայական դասընթացներ հետևյալ առարկաներից՝ հայերեն, անգլերեն, մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն և տրամաբանություն), ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա։

Ինչ կտան ձեզ դասընթացները

  • Կխորացնեն ընտրված առարկա(ներ)ի ձեր գիտելիքները։
  • Կբարձրացնեն այս առարկա(ներ)ից ձեր առաջադիմությունը դպրոցում։
  • Կընձեռեն հնարավորություն՝ հաջող հանձնելու 9-րդ դասարանի ավարտական քննությունները։
  • Կպատրաստեն «Այբ» դպրոցի ընդունելության քննություններին։

Բացի այդ, բոլոր մասնակիցների համար կանցկացվի բոնուսային դասընթաց՝ ինչպես կազմել մտքի քարտեզ և օգտակար նշումներ կատարել։


Ովքեր կարող են մասնակցել

  • 7-9-րդ դասարանների աշակերտներ
  • Աշակերտներ, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները
  • Աշակերտներ, ովքեր ցանկանում են ընդունվել «Այբ» դպրոց

Որևէ դասընթացի տևողությունը կախված է առարկայի յուրահատկություններից, ուսումնական ծրագրից և մասնակիցների գիտելիքների մակարդակից։

ԿԱՐԵՎՈՐ։ Այս դասընթացները կօգնեն «Այբ» ավագ դպրոցի դիմորդներին նախապատրաստվելու ընդունելության քննություններին: Դասընթացներին մասնակցությունն ապահովում է ընտրված առարկաներից գիտելիքների բարձր մակարդակ, սակայն չի երաշխավորում մասնակցի ընդունվելն «Այբ» դպրոց:

Առարկայական դասընթացներին մասնակցելու համար պետք է հետևել մի քանի պարզ քայլի՝

Քայլ 1

Ծանոթացիր առարկաների մասին մանրամասն տեղեկատվությանը:

Քայլ 2

Գրանցվիր գիտելիքների մակարդակը ստուգող ստուգաթեստերին՝ լրացնելով գրանցման հայտը:

Քայլ 3

Ստուգիր էլեկտրոնային փոստդ, համոզվիր, որ ստացել ես գրանցումդ հաստատող նամակ։

Քայլ 4

Վճարիր ստուգաթեստի համար և, քո ընտրած օրը և ժամին, վճարման անդորրագրով ներկայացիր «Այբ» դպրոց՝ գրավոր ստուգաթեստին մասնակցելու համար: Գնացուցակին կարող ես ծանոթանալ այստեղ։

Քայլ 5

Ստուգաթեստերի արդյունքները ստանալուց հետո ընտրիր այն առարկան(ները), որոնց ուզում ես մասնակցել:

2018 թվականին դասընթացները կսկսվեն նոյեմբեր ամսից: Գիտելիքի մակարդակը որոշվում է ստուգաթեստով, այդ իսկ պատճառով նախքան դասընթացների մեկնարկը ստուգաթեստին մասնակցելը ՊԱՐՏԱԴԻՐ է:

Գիտելիքի մակարդակը որոշվում է ստուգաթեստով, այդ պատճառով դասընթացների մեկնարկից առաջ ստուգաթեստին մասնակցելը ՊԱՐՏԱԴԻՐ է: 2018 թվականին ստուգաթեստերը կանցկացվեն հոկտեմբերի 22-իցնոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում։

Ստուգաթեստի անցկացման վայրը՝ «Այբ» դպրոց (Թբիլիսյան խճուղի, 11/11): Ստուգաթեստին գրանցվելու համար լրացրեք դիմում-հայտը, որը շուտով հասանելի կլինի մեր կայքում: Խմբերը կբացվեն բավարար քանակի մասնակիցներ գրանցելու դեպքում: Յուրաքանչյուր առարկայի ստուգաթեստի արժեքն է 1000 ՀՀ դրամ: Գումարը անհրաժեշտ է փոխանցել համապատասխան բանկային հաշվին և ստուգաթեստին ներկայանալ բանկի անդորրագրով: Մեր բանկային տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Tweets by AybSchool