«Ռոքեստր» ակումբ

Երաժշտություն լսում և սիրում են բոլորը, սակայն քչերն են հասկանում: «Այբ» ավագ դպրոցի «Ռոքեստր» ակումբն օգնում է հասկանալու երաժշտությունը, լինելու այդ ոլորտում տեղեկացված, ճանապարհորդելու երաժշտական գունագեղ աշխարհով և փորձում լուծել երաժշտագրագիտության հետ կապված հարցեր:

Խումբն ունի արդեն 6 տարվա պատմություն և ամեն տարի ներկայանում է նոր ու հետաքրքիր, ուսուցողական նախագծով: Վերջին տարիներին նախագծային ակումբը ներկայացել է համերգներով, որոնց ընթացքում անդրադարձել է երաժշտության պատմությանը, երաժշտական հարմոնիային և այլն: 2018-19 թթ. «Ռոքեստրն» ունեցավ համերգ՝ «Լռության հնչյուններ» խորագրով, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երաժշտության պատմությանն ու զարգացմանը, իսկ նախորդ տարի, կորոնավիրուսով պայմանավորված, համերգի փոխարեն թիմը թողարկեց «80 ակՕՐդ աշխարհի շուրջ» փոդքաստների շարքը, որն ունեցավ բազմաթիվ լսումներ Հայաստանում և աշխարհում:

Այս տարի թիմը հանդես է գալու հետաքրքիր ու հիշարժան նախագծով, որն անվանել է «Made in Armenia»: «Ռոքեստր» ակումբն այս տարի ունի 16 անդամ, որոնցից 9-ը՝ 11-րդ դասարանցի, 4-ը՝ 12-րդ դասարանցի, և 3-ը՝ շրջանավարտ: Թեժ տարի է սպասվում…

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>