Ուշադրություն․ հետաձգվում են տարրական դպրոցի 2020-2021 ընդունելության 3 փուլերը

«Այբ» դպրոցի ընդունող հանձնաժողովը, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, որոշում է կայացրել հետաձգել «Այբ» տարրական դպրոցի 2020-2021 ընդունելության 3 փուլերը, որոնք են՝ փաստաթղթերի ընդունումը, երեխաների հետ անցկացվող հանդիպում-դասերը և ծնողների հետ անցկացվող հարցազրույցները։

Այս պահին դիմորդները լրացնում և ուղարկում են ընդունելության դիմումների էլեկտրոնային տարբերակները առանց վերջնաժամկետի։ Գործընթացի ժամկետների թարմացումների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ։

Ընդունելության գործընթացի հետ կապված հարցերով դիմորդները կարող են դիմել [email protected] էլ․հասցեով կամ զանգարահել 094546498 հեռախոսահամարին։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>