Մամուլի անկյուն

«Այբ» դպրոցի մասին

 

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: Այստեղ կիրառվում է կրթաթոշակային համակարգ՝ նպատակ ունենալով հավասար հնարավորություններ տալ բոլոր ընդունված աշակերտներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ը ամեն տարի ստանում է կրթաթոշակ:

Դպրոցը հիմնադրվել է 2011-ին, այն «Այբ» կրթական հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագիրն է։ «Այբ» դպրոցը լավագույն ուսումնական և դասավանդման տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների մշակման և կատարելագործման լաբորատորիա է:

Դպրոցը եռաստիճան է՝ տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ): Դպրոցում սովորում է ընդհանուր առմամբ 450-ից ավելի աշակերտ, որոնց թվում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի (ընդհանուր թվի մոտ 10%-ը) քաղաքացիներ:

«Այբ» դպրոցի ուսուցման մեթոդաբանության հիմքում ընկած է ծրագրահեն ուսուցումը: «Այբ»-ը ձգտում է ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ ցանկացած աշակերտ ներգրավված լինի տարբեր ոլորտներում իրականացվող իրական ծրագրերում՝ գործնականորեն ստուգելով ու կիրառելով իր գիտելիքները, զարգացնելով իր հաղորդակցման, թիմային աշխատանքի հմտությունները և կողմնորոշվելով հետագա մասնագիտության ընտրության հարցում։

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, տնօրենը` Արամ Փախչանյանը։

«Այբ» դպրոցի տարբերանշան     

Գունավոր (ՀայEngРус)
Սև-սպիտակ (ՀայEngРус)

 

Նյութեր

ԶԼՄ ներկայացուցիչներն «Այբ» դպրոցի գործունեությունը լուսաբանելու, հարցազրույց կազմակերպելու և ցանկացած այլ հարցով կարող են կապ հաստատել՝ 

«Այբ» դպրոցի հաղորդակցության մասնագետ՝

Քրիստինե Քյուրքլյան

Kristine_kyurklyaan@aybschool.am

+374 93 66 70 95

«Այբ» դպրոցի հաղորդակցության մասնագետի օգնական՝

Անի Աբովյան

Ani_abovyan@aybschool.am

+374 95 63 86 76