Նախագծային ուսումնառություն

Արարտյան բակալավրիատ կրթական ծրագրի առարկայացանկի տարբերակիչներից է նախագծային ուսումնառությունը (Project-based learning), որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ:

Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում աշակերտների մոտ զարգանում են մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն: Նախագծային ուսուցման շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Նախագծային ուսումնառության շրջանակներում «Այբ» դպրոցում 2017-2018 ուսումնական տարում գործել են թեմատիկ հետևյալ ակումբները՝

«Գիտալաբ» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն),

«Կանաչ քիմիա» (քիմիա),

«Ինժեներական ակումբ» (ռոբոտաշինություն),

«Տեխնոշարժ» (ծրագրավորում),

F8 (լուսանկարչություն),

«Արվեստանոց» (կերպարվեստ),

«Ռոքեստր» (նվագախումբ), 

«Film Factory» (ֆիլմարտադրություն),

«Ներդրողների ակումբ» (բիզնես խորհրդատվություն)։

 

Tweets by AybSchool